Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի: Ընթացքում քննարկումներ կլինեն, և եթե անհրաժեշտություն լինի դասերը կրկին կհետաձգվեն:
Անդրադառնալով Ծաղկաձորում մեկուսացվածներին՝ Փաշինյանը հայտնեց, որ այսօր սպասում են լավ նորությունների: