կարևոր
2162 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-13 12:34

Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել

Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել

ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար: Պետությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել: Այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Սփյուռքից դիմումներ կան, սակայն շատ քիչ: Անձ կա, որ Իրանում է բնակվում, ՀՀ քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով Հայաստան գալ: Փորձում ենք այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դժվար է օգնել այն իմաստով, որ քաղաքացի չեն: Եվ մենք այն աստիճանի պարտավորություն չունենք, ինչպիսին ունենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Սինանյանը:

Հիմնականում դիմում են Իրանից: 5-ից քիչ են դիմել: Հանձնակատարը վստահեցրեց, որ փորձում են այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դեռ չունեն:

Կիրակի օրը Իտալիայից Հայաստան կտեղափոխվեն ՀՀ 100 քաղաքացի:

Հայաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսի հաստատված 6 դեպք: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Եվս 3 դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 11-ին, 2  դեպքի մասին՝ մարտի 12-ին: Մարտի 13-ին կրթական հաստատություններում դասերը դադարեցվել են: