ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են չինական ԶԼՄ-ները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Շանհայից ինքնաթիռով ժամանած խումբը բաղկացած է ինը մարդուց, այն ձեւավորվել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի եւ Կարմիր խաչի չինական ընկերության կողմից:
ԶԼՄ-ները նշում են, որ ավելի վաղ չին բուժաշխատողները ժամանել էին Իրան եւ Իրաք՝ օգնություն ցուցաբերելու վիրուսը հաղթահարելու գործում:
Իտալիայում մարտի 12-ի երեկոյի դրությամբ գրանցվել է Covid-19 կորոնավիրուսով ավելի քան 15 հազար ախտահարված եւ հազարից ավելի մահացած։