կարևոր
1631 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 11:53

ԱրմՀայԹեք միջոցառումը կհետաձգվի մինչև 2020թ. հոկտեմբեր

ԱրմՀայԹեք միջոցառումը կհետաձգվի մինչև 2020թ. հոկտեմբեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և  Պաշտպանության նախարարությունների նախաձեռնած ԱրմՀայԹեք միջոցառումը՝ կորոնավիրուսի  պատճառով,  կհետաձգվի մինչև 2020թ. հոկտեմբեր: Որոշումն ընդունվել է համատեղ:  Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: 

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում
փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը
առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների
պարագայում»,- նշված է երկու գերատեսչությունների կողմից տարածված  հաղորդագրության տեքստում: