ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգվեց։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:
«Տեղեկացնում ենք, որ առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով, ինչպես նաև դատարաններից ստացված դիմումների հիման վրա, որոշում է կայացվել այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգել»,-գրել է նա։