կարևոր
2102 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-13 10:48

Միկել Արտետայի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, Արսենալի ողջ անձնակազմը մեկուսացված է

Միկել Արտետայի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, Արսենալի ողջ անձնակազմը մեկուսացված է

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքէջը, հաղորդում է Armsport.am-ը:

Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները, որոնք շփում են ունեցել Արտետայի հետ, մեկուսացվել են: Սպասվում է, որ կարանտինի մեջ կգտնվի ողջ թիմը: Մյուսները, որոնք այս ընթացքում շփում չեն ունեցել գլխավոր մարզչի հետ, կշարունակեն աշխատել բնականոն ռեժիմով: Հայտարարությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար գլխավոր նպատակ է:

«Հիասթափված եմ: Ամեն դեպքում որոշեցի թեստ հանձնել, երբ ինձ վատ զգացի: Կվերադառնամ աշխատանքիս, երբ ինձ թույլատրեն»,-ասել է Արտետան:

Բնական է, որ հետաձգվեն «Արսենալի» առաջիկա խաղերը: