Թուրքիայի ազգային առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան մարտի 13-ին հայտնել է, որ երկրում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Լույս մարտի 11-ի գիշերը Թուրքիայում կորոնավիրուս էր հայտնաբերվել երկրի մի քաղաքացու մոտ, որը վերադարձել էր Եվրոպայից: Նա գտնվում է կարանտինում, եւ նրա վիճակը գնահատվում է կայուն: