Այսօր՝ մարտի 13-ին ժամը 08։10-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են Lincoln մակնիշի, Mercedes մակնիշի, Mercedes մակնիշի, Ford մակնիշի, Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վթարի պաճառը եղել է Opel և մեկ այլ մակնիշի ավտոմեքենաների կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։