կարևոր
1309 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 22:33

Վրաստանի առողջապահության նախարարի օգնականը ինքնամեկուսացված է կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի առողջապահության նախարարի օգնականը ինքնամեկուսացված է կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի առողջապահության նախարարի օգնականը ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ նրա կինը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեի հայտարարությանը։

Պաշտոնյաներից մեկուսացման մեջ են գտնվում նաև էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Առվելաձեն և ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահ Օթար Դանելիան: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի որդին՝ «Էվեքս» բժշկական կորպորացիայի մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Նիկոլոզ Գամկրելիձեն նույնպես վարակվել են կորոնավիրուսով: