կարևոր
1740 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-12 21:50

Եվրոպայից ԱՄՆ թռիչքները դադարեցվել են

Նոր շնչառական վարակի տարածումը կանխելու համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 30 օրով կասեցվել են Եվրոպայից Միացյալ Նահանգներ ավիաչվերթները: «Այս սահմանափակումները խիստ են, բայց անհրաժեշտ»,- ասել է Թրամփը:

Ի դեպ, Եվրամիությունը դատապարտել է Սպիտակ տան ղեկավարի այս որոշումը: Մինչդեռ Թրամփը բողոքել է, թե վարակի դեմ պայքարում՝ Եվրամիությունը ժամանակին չի ձեռնարկել այն նույն նախազգուշական միջոցները, որոնք արվել են Միացյալ Նահանգներում:

COVID-19-ի համավարակով, պանդեմիայով ահաբեկված ու տառապող աշխարհի հերթական օրվա մասին Անահիտ Իվանյանի ռեպորտաժում: