կարևոր
1223 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 21:40

Կանադայի վարչապետ Թրյուդոն ինքնամեկուսացել է․ նրա կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել

Կանադայի վարչապետ Թրյուդոն ինքնամեկուսացել է․ նրա կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել: Ինչպես հայտնում է BBC News-ը՝ այս մասին տեղեկացրել է Թրյուդոյի գրասենյակը:

Կանադացի վարչապետի կնոջ՝ Սոֆիի մոտ հիվանդացության որոշակի ախտանշաններն ի հայտ են եկել չորեքշաբթի՝ Մեծ Բրիտանիայում ունեցած իր ելույթից հետո:

Նշվում է, որ վարչապետի մոտ անհանգստացնող նշաներ չեն նկատվել:

Վերջին տվյալների համաձայն՝ Կանադայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 103-ի: