կարևոր
2573 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 20:36

Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի․ Նիկոլ Փաշինյան

Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի․ Նիկոլ Փաշինյան

«Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել:

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել  է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։