կարևոր
1905 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 20:33

Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք․ Արսեն Թորոսյան

Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք․ Արսեն Թորոսյան

Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- գրել է նա։