կարևոր
1125 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-12 19:53

Լա Լիգայի հանդիպումները երկու շաբաթով հետաձգվել են

 Լա Լիգայի հանդիպումները երկու շաբաթով հետաձգվել են

Իսպանական բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնները՝ Լա Լիգան և Սեգունդան, երկու շաբաթով դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հաղորդվում է ազգային առաջնության պաշտոնական կայքում:

Այս որոշումը կվերանայվի կարանտինի շրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հանարավոր է կարանտինում հայտնվի, քանի որ ակումբի բասկետբոլիստի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: