կարևոր
1508 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 19:18

Կորոնավիրուսով վարակված Իրանի առողջապահության փոխնախարարն ապաքինվել է

Կորոնավիրուսով վարակված Իրանի առողջապահության փոխնախարարն ապաքինվել է

Կորոնավիրուսով վարակված Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարը:

Հարիրչիի հիվանդության մասին լուրն անմիջապես տարածվել էր միջազգային ու իրանական ԶԼՄ-ներում համաժողովում նրա ելույթից հետո: Կորոնավիրուսին նվիրված համաժողովի ժամանակ նա մի քանի անգամ հազացել է: Չնայած որոշ հրապարակումներին՝ նա չի հերքել իր մոտ վիրուսի առկայությունն ու փորձել է չչափազանցնել խնդիրը: