Պրեմիեր լիգայի ակումբի երեք ֆուտբոլիստներ ունեցել են կորոնավիրուսի ախտանիշներ, հայտնում է armsport.am-ը: Ակումբի անունը, սակայն չի նշվում։
Ֆուտբոլիստներից մեկը, շաբաթվա սկզբին է ախտանիշներ հայտնաբերել, այժմ կարանտինում է և իրեն ավելի լավ է զգում: Այսօր բուժզննում են անցել ակումբի բոլոր խաղացողները: Եթե թեստերը դրական արդյունք տան, թիմի հաջորդ հանդիպումը հանգստյան օրերին կչեղարկվի:
Նշվում է, որ տեղի ունեցածը կարող է ազդել առաջնությունը դադարեցնելու Պրեմիեր լիգայի ղեկավարության որոշման վրա: Այս պահին Անգլիայում նրանք չեն պատրաստվում դադարեցնել մրցաշրջանը կորոնավիրուսի պատճառով, բայց նրանք նախատեսում են հանդիպումներ անցկացնել առանց հանդիսականների: