կարևոր
2187 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 17:54

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 11-ին աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ: