կարևոր
2419 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 17:29

ՀՀ զինված ուժերում շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները

ՀՀ զինված ուժերում շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք.

հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական  հաստատություններ (հոսպիտալներ),

խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ: