Պաշտոնական Թեհրանը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին նամակ է հղել, որում խոսվում է ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի նկատմամբ , սահմանած բոլոր պատժամիջոցները հանելու անհրաժեշտության մասին։ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին Twitter-ում գրառել է, որ դա անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: