19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ արտահանողների համար խնդիր չի տեսնում օրերս ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով: Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մարտի 10-ին ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար: Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի չսպասված վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշեց Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա: