կարևոր
1984 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 16:21

Եվրամիությունը դատապարտել է կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ից մուտքի արգելման ԱՄՆ-ի որոշումը

Եվրամիությունը դատապարտել է կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ից մուտքի արգելման ԱՄՆ-ի որոշումը

Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը: Այս մասին ասված է Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելի եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ, որը մարտի 12-ին տարածվել է Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը հավանություն չի տալիս այն փաստին, որ ուղեւորությունների արգելման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումն ընդունվել է միակողմանի կարգով եւ առանց կոնսուլտացիաների»,-նշվում է փաստաթղթում:

Ղեկավարները ընդգծել են, որ «կորոնավիրուսը գլոբալ ճգնաժամ է, որը սահմանափակված չէ որևէ մայրցամաքով և այն համագործակցություն է պահանջում, այլ ոչ թե միակողմանի գործողություններ,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 11-ին հայտարարել է, որ Եվրոպայի հետ ԱՄՆ-ի ցանկացած հաղորդակցություն, ներառյալ ծովային եւ ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսօրին: