կարևոր
1738 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 15:50

Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է

Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Իտալիա՝ կորոնավիրուսի պատճառով:

Հարձակվողն այժմ գտնվում է հարազատ քաղաքում` պորտուգալական Մադեյրայում և կարանտինի մեջ է, քանի որ «Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել: Ռոնալդուն և Ռուգանին նախորդ կիրակի միասին մասնակցել են «Ինտեր»-ի դեմ խաղին: