կարևոր
1004 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 15:47

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից հունիսի  20-30-ը Երևանում կազմակերպվող գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը հետաձգվել է:

Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան:
Պատճառն ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսն է:

Կարեն Ասրյանը միջազգային կարգի գրոսմայստեր էր 1998 թվականից, 
ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), 
Հայաստանի չեմպիոն (1999),  Եվրոպայի չեմպիոն (թիմային,  1999), 
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), 
չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005):
2008 թ․հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։
Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։