Հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող Թաջի ռազմաբազան, որտեղ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի զորքերն են տեղակայված:
Ամերիկյան կողմը 2, բրիտանականը՝ 1 զոհ է տվել: Առնվազն 12 վիրավոր կա: Հաղորդվում է, որ 18 հրթիռ է արձակվել, բայց թե ով, չի նշվում:
Արեւմտյան լրատվամիջոցները սլաքներն ուղղում են Իրանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն, վկայակոչելով ամերիկյան ռազմական իր աղբյուրներին։