կարևոր
2751 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 15:15

Հունաստանում վառվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում վառվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում վառվեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:

Ավանդույթի համաձայն կրակն արևի շողերից վառել են տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում: Այս տարի կորոնավիրուսի պատճառով վառման հանդիսավոր արարողությանը ներկա չէր ոչ մի հանդիսական: Կրակի առաջին ջահակիրը Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն ազգությամբ հույն հրաձիգ Աննա Կորակակինն է:

Կրակի վառման արարողությանը նախորդած ելույթների ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս հայտնեց, որ կորոնավիրուսի համաշխարհային տարածումը շուտով կնահանջի և շնորհակալություն հայտնեց Տոկիո-2020-ի կազմակերպիչներին՝ նախապատրաստական գերազանց փուլի համար:

Օլիմպիական կրակը մարտի 19-ին կուղևորվի Ճապոնիա, որտեղ կշրջի ամբողջ երկրով մեկ և խաղերի բացման հանդիսավոր արարողության օրը կբերվի օլիմպիական մարզադաշտ: