կարևոր
1163 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-12 14:43

Իրանն ԱՄՀ-ից հինգ միլիարդ դոլար Է խնդրել կորոնավիրուսի պատճառով

Իրանն ԱՄՀ-ից հինգ միլիարդ դոլար Է խնդրել կորոնավիրուսի պատճառով

Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել Է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մարտի վեցին ես նամակ եմ գրել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալին Գեորգիեւային՝ խնդրելով գործարկել մոտավորապես 5 միլիարդ դոլար գումարի արագ ֆինանսավորման գործիքը՝ հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսի ընդգրկուն տարածումը եւ կանխարգելման հետագա լուրջ միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին դիմակայելը»,- գրել Է Հեմաթին Instagram-ում: Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի՝ ԱՄՀ-ին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է նաեւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ Համաշխարհային բանկի խումբը (Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Համաշխարհային բանկ) հայտնել էր այն երկրներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, որոնց տնտեսությունը ենթարկվել Է կորոնավիրուսի բռնկման հետեւանքներին: Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված է հիվանդության 9 հազար դեպք, 354-ը՝ մահվան ելքով, ավելի քան 2,9 հազար մարդ ապաքինվել է: