կարևոր
837 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-12 14:01

Հայաստանում մինչև այսօր իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն

ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև օրս իրականացրել է 262 հետազոտություն, որից 4-ը եղել են դրական արդյունքով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտարարություն է տարածել գերատեսչությունը:

«Բոլոր պացիենտները հոսպիտալացված են և գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։ Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ: