12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մարտի 12-ին Կառավարության շենքի դիմաց ոչ միայն «ՁԻԱՀ»-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն էին հավաքվել, այլև հենց վարակակիրները։ Վերջինները՝ դիմակավորված հագուստով են մասնակցել բողոքի ակցիային պահանջելով, որ «նոր Հայաստանում» լսելի լինի նրանց ձայնը, հաշվի առնվի իրենց կարծիքը: Առողջապահության նախարարությանն էլ կոչ են անում քննարկում կազմակերպել «ՁԻԱՀ»-ի կանխարգելման կենտրոնի մասնագետների հետ և կանխել այն ռիսկները, որոնք կառաջանան երկու կենտրոնների միվորումից:
Աշխատանքից հեռացած բուժաշխատողներն էլ պնդում են․ կառավարության որոշումն ընդունվել է առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու: Պահանջում են՝ չեղարկել այն:
Հիշեցնենք․ կառավարությունը՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»
ՊՈԱԿ-ը միացնել «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին: