կարևոր
1655 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 13:32

Հարվի Վայնշթեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման

Հարվի Վայնշթեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման

Հոլիվուդի ամենահզոր մարդկանցից մեկը համարվող Հարվի Վայնշթեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով սեռական հանցագործությունների և բռնաբարությունների համար: Լուրը հայտնում է BBC-ն։

Ավելի քան 80 կանայք Վայնշթեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Հենց այդ ժամանակ է սկիզբ առել սեռական ոտնձգության զոհերի #Me Too շարժումը:

67-ամյա Վայնշթեյնի փաստաբանների խոսքով՝ նույնիսկ նվազագույն՝ հինգ տարվա ազատազրկումը պրոդյուսերի համար, ըստ էության՝ ցմահ կլինի. նա դատարան է եկել հենակներով:

Վայնշթեյնի դատապաշտպանը, ելույթ ունենալով Նյու Յորքում դատարանի շենքի մոտ, դատավճիռն անվանել է «նողկալի» և հավելել, որ թե՛ դատավորը և՛ երդվյալ ատենակալները տեղի են տվել հանրային ճնշմանը: