24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան առաջարկել է երկու շաբաթով դադարեցնել ֆուտբոլի եւ ֆուտզալի բոլոր մրցաշարերի անցկացումը կորոնավիրուսի տարածման հետեւանքով։
Համապատասխան նամակը ֆեդերացիան ուղարկել է բոլոր տարածքային ստորաբաժանումներին եւ կազմակերպություններին, որոնք պատասխանատու են մրցաշարերի անցկացման համար, հաղորդում է AS-ը։
Առաջարկը վերաբերում է Պրիմերայից մինչեւ չորրորդ դիվիզիոն։ Որոշումը կընդունվի այս շաբաթ։
Ֆեդերացիան արդեն չեղարկել է բոլոր սիրողական մրցումները։
Արդեն որոշվել է, որ Իսպանիայի առաջնության հաջորդ երկու տուրերն անցկացվելու են առանց հանդիսականների։