կարևոր
721 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 13:06

Հայաստանում վերջին օրերին արձանագրվել է հրդեհների աննախադեպ աճ․Ֆելիքս Ցոլակյան

Հայաստանում վերջին օրերին արձանագրվել է հրդեհների աննախադեպ աճ․Ֆելիքս Ցոլակյան

Հայաստանում վերջին օրերին արձանագրվում է հրդեհների աննախադեպ աճ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ 

«Օրական մոտ 100 հրդեհ ենք ունենում, որն այս սեզոնին շատ բարձր ցուցանիշ է։ Եվ արդեն դժվարություններ են առաջանում մի տեղից մյուսը գնալու և հրդեհները հանգցնելու հետ կապված։ Այստեղ իմ խնդրանքն ինչում է՝ տարածքային կառավարման մարմինները պետք է սրանով շատ լուրջ զբաղվեն։ Գյուղացիներն իրենց այգիների ավելցուկը հավաքում ու այրում են, իսկ այրելուց հետո չեն կարողանում հետևել դրան, և կրակը տարածվում է։ Հիմնական տարածման աղբյուրը սա է»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ հրդեհներ են գրանցվում նաև անտառային տարածքներում, ինչն այս սեզոնին հատուկ չէ։

Նրա խոսքով՝ մարտի 11-ին արձանագրվել է 95 հրդեհ։ «Իմ խնդրանքն է, ուղղակի համայնքները ուշադիր լինեն, համայնքների ղեկավարները։ Մենք սրա հետ կապված հայտնվել ենք անհարմար վիճակում, պետք է հանձնարարականներ լինեն տեղերում»,- նշել է նա։