05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններում հետևում է բացառապես ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մենք նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններն իրականացնում ենք միայն առողջապահության նախարարության հրահանգներից ելնելով: Քաղաքային տրանսպորտն ախտահանելու հրահանգ քաղաքապետարանը չի ստացել, այդուհանդերձ, Երևանի մետրոպոլիտենում և վերգետնյա քաղաքային տրանսպորտում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Նմանատիպ պաշտպանիչ գործողություններ իրականացվում են նաև ոչ համաճարակային իրավիճակների ժամանակ»,- նշել է Կարապետյանը:
Մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել, առաջին դեպքն արձանագրվել էր մարտի 1-ին: