Վաղարշապատում բժիշկներ են ինքնամեկուսացվել։ Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է «Վաղարշապատի» հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանը:
Լրատվականը հաղորդում է, որ կորոնավիրոսով վարակված կինը օրերս Էջմիածնում մասնակցել է մարդաշատ արարողության։ Էջմիածնում հիմա խուճապային տրամադրություն է։
Մռավյան փողոցը, որտեղ ըստ էության բնակվել է այդ կիրնը, մեկուսացված է։
Լրատվականի հետ զրույցում Գոռ Ասատրյանը հայտնել է, որ շտապօգնության կանչ չի եղել, կինն ինքն է գնացել հիվանդանոց՝ հետազոտվելու։ Նրան ընդհունել է թերապևտը և ուղարկել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։
Հարցին, թե վերջինին ախտորոշած բժիշկները նույնպե՞ս մեկուցված են, Գոռ Աստրյանը պատասխանել է․ «Ինքնամեկուսացվել են և այսօրվանից արդեն աշխատանքի չեն գնացել։ Այժմ քննարկվում է նրանց մեկուցանելու հարցը»։