կարևոր
1108 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-12 11:16

Վրաստանի կառավարությունն աշխատանքի արտակարգ ռեժիմի Է անցնում կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի կառավարությունն աշխատանքի արտակարգ ռեժիմի Է անցնում կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկասպես դա վերաբերում Է առողջապահության նախարարությանը, ՆԳ նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, իհարկե նաեւ ԱԳ նախարարությանը եւ համապատասխան գերատեսչություններին, ֆինասների նախարարությանը»,- ասել է Գախարիան:

Ներկա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 24 դեպք: Կարանտինում Է 295 մարդ, եւս 49-ը բժիշկների հսկողության տակ են ստացիոնար հիմնարկություններում: Բոլոր վարակվածները երկրի քաղաքացիներ են: