կարևոր
1939 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 10:58

Իտալիայի վարչապետը հայտարարել Է երկրում առեւտրային գործունեության դադարեցման մասին

Իտալիայի վարչապետը հայտարարել Է երկրում առեւտրային գործունեության դադարեցման մասին

Իտալիայում բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների, փակվում են կորոնավիրուսի տարածման պատճառով: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես բարձր եմ գնահատում ձեր ջանքերը: Բայց եկել է պահը կատարելու հաջորդ քայլը: Մենք փակում ենք ամբողջ առեւտրային գործունեությունը, վաճառքների կետերը, բացառությամբ մթերային խանութերի եւ դեղատների»,- ասել է Կոնտեն: Նա հայտնել է ամբողջ երկրում բոլոր ռեստորանների եւ բարերի փակման մասին: Հնարավոր է կերակրի առաքումը տուն: Ըստ որում երաշխավորված են մնում հասարակական տրանսպորտի ծառայությունները եւ մի շարք հիմնական ծառայություններ, ներառյալ բանկերի եւ ապահովագրական ընկերությունների աշխատանքը: «Ֆաբրիկաները բաց են մնում նախազգուշական բոլոր միջոցների պահպանմամբ: Երաշխավորված Է գյուղատնտեսական արդյունաբերության գործունեությունը»,- հավելել է վարչապետը:

Նա գործատուներին կոչ է արել աշխատակիցներին ուղարկել արձակուրդ եւ կազմակերպել հեռավար աշխատանք: Մարտի 10-ից Իտալիայում ադեն գործում են խիստ կարանտինային միջոցներ, այդ թվում՝ բնակչության տեղաշարժի արգելք առանց ծանրակշիռ պատճառի: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում վիրուսի հարուցած հիվանդության եւ դրա կողմնակի ազդեցությունների զոհ է դարձել արդեն ավելի քանի 800 մարդ: Համաճարակի բռնկման սկզբից Իտալիայում հայտնաբերվել է վարակման ավելի քան 12 հազար դեպք, 1045 մարդ ապաքինվել է։