կարևոր
2157 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 10:53

Երեկ արձանագրված կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ․ Դիանա Գասպարյան

էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադառնալով համացանցում տարածված նոր կորոնավիրոսի վարակակրների՝ Էջմիածնից լինելու տեղեկությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Սիրելի՛ էջմիածնեցիներ,

Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»,- գրել է Գրիգորյանը:

Ավելի վաղ էլ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղեկցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»: Բժիշկը մանրամասնել էր, որ Էջմիածնում՝ հարսանիքի ընթացքում, երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի կապակցությամբ եղել էր «Շտապ Օգնության» կանչ: