կարևոր
1735 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 10:25

Նավթի գներն ընկնում են ավելի քան 4,5 տոկոսով Եվրոպայից ԱՄՆ մուտքի արգելքից հետո

Նավթի գներն ընկնում են ավելի քան 4,5 տոկոսով Եվրոպայից ԱՄՆ մուտքի արգելքից հետո

Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված Է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Երեւանի ժամանակով 9.07-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքն ընկել Է 4,67 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 34,12 դոլար: WTI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել Է 4,64 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,45 դոլար: Արգելքի հայտարարումից հետո նավթի Էժանացումը գերազանցում Էր 5 տոկոսը։