ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,- ընդգծել է նա:- Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում Է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք է ներդնի իր ավանդը»: «Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, տեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի է դանդաղեցնել»,- նշել է գլխավոր քարտուղարը: