կարևոր
1438 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-12 09:53

Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով և այժմ մեկուսացվել են Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են անցնում: Այս մասին դերասանը հայտնել է Instagram-ում։

 «Մենք մեզ հոգնած էինք զգում, մրսածության և թեթև տենդի ախտանշաններ ունեինք: Որոշեցինք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,- նշել է դերասանն իր հաղորդագրության մեջ: