կարևոր
2360 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 09:42

Հրդեհ` Սևան քաղաքում. այրվել է վագոն-տնակ

Հրդեհ` Սևան քաղաքում. այրվել է վագոն-տնակ

Մարտի 11-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:53-ին, մարվել՝ 21:01-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մասամբ (մոտ 1 քմ):