կարևոր
2270 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-12 09:10

Այս պահին Հայաստանում, ընդհանուր առմամբ, առկա է նոր կորոնավիրուսի 4 դեպք.ԱՆ

Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Առողջապահոթյան նախարարությունը։

«Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարությունում։