20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Իրանական «Ֆարս» գործակալությունը հրապարակել է COVID-19 կորոնավիրուսով վարակված պաշտոնյաների ցանկը, որը համալրել են փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության նախարար Ալի Մունեսանը, արդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Ռահմանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ Ջահանգիրին կարանտինի մեջ է գտնվում և բուժում է անցնում, մյուսների մոտ ինքնազգացողությունն ավելի լավ է:
Երկրում վարակվածների թիվը հասել է 9000-ի, մահացել է 354 մարդ, բուժվել՝ 2900-ը: Իրանում կորոնավիրուսի տարածման մասին հայտնի էր դարձել փետրվարի 19-ին: