կարևոր
1649 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 23:15

Վեդի քաղաքում այրվել է վառելափայտ

Վեդի քաղաքում այրվել է վառելափայտ

Մարտի 11-ին, ժամը 18:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի նախկին դատախազության շենքի մոտակայքում այրվում է կուտակված վառելափայտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդի քաղաքի Չարենցի փողոցի թիվ 24 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել` 19:07-ին: Այրվել է մոտ 16 քմ վառելափայտ և մոտ 5 գմ էլեկտրական մալուխ: