19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ:
Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ և 300 դոլար:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը խոստովանել է կատարածը և ձերբակալվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: