կարևոր
1941 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 22:50

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով

Մարտի 11-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սուրենավան գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: Վնասվել են վարագույրը և պատուհանի ապակին: