Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումն աշխարհում, ի վերջո, պանդեմիա որակեց: Վարակը տարածվել է ավելի քան 100 երկրներում: ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել կառավարություններին ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար: Իսկ իրարանցում ստեղծած նոր տեսակի կորոնվիրուսը ոտքի է հանել աշխարհի բնակչությանը:
Կաթվածահար վիճակում է Եվրոպայի զբոսաշրջային կենտրոն Իտալիան: Ի դեպ, վիուսի տարծաման, այսպես ասած, հայրենիք Չինաստան պատրաստակամություն է հայտնել օգնելու Իտալիային: Վիրուսը մոլեգնում է նաեւ մեր տարածաշրջանում: Աբխազիան փակել է սահմանը Վրաստանի հետ: Առաջին դեպքն է արձանագրվել մեր արեւմտյան հարեւան երկրում:
Իրավիճակից ելք` Գերմանիայի կանցլերը վարակի տարածումը կանխելն է տեսնում: Իսկ անհանգիստներին գերտերության ղեկավար Դոնալդ Թրամփը, հանգստացնում է՝ վարակը ոնց եկել է այդպես էլ կհեռանա:
Կորնավիրուսն ու իր հետեւանքները` Մարինե Մելիքսեթյանի ռեպորտաժում: