12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երեկ՝ մարտի 10-ին, ժամը 23:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 27-ամյա Զովիկ Իրիցյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Զ. Իրիցյանը, նրա ուղևորներ, համագյուղացի, 52-ամյա Կարինե Իրիցյանը և Երևանի բնակիչ, 4-ամյա Սիրուշ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Իրիցյանը տեղում մահացել է: