կարևոր
1409 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-11 20:24

Հրդեհ Ոսկեպար և Կիրանց գյուղերի միջնամասում

Հրդեհ Ոսկեպար և Կիրանց գյուղերի միջնամասում

Մարտի 11-ին, ժամը 14:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար և Կիրանց գյուղերի միջնամասում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:28-ին: Այրվել են մոտ 3 հա մացառուտ և խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և Կիրանց գյուղի 10 բնակիչ: