կարևոր
1988 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 20:24

Վթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

Վթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

Մարտի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, բախվել են BMW մակնիշի երկու ավտոմեքենա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ BMW-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով՝ հայտնվել կանաչ գազոնում: Արդյունքում՝ կա 2 տուժած , ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: