կարևոր
1037 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-11 19:13

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ռազմական համալսարան

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ռազմական համալսարան

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը մարտի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի  ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին:

Համալսարանի դասախոսական կազմի և կուրսանտների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը, պատասխանել ունկնդիրների հարցերին: